Գերմանիայում Էրդմանհաուզենի (Բադեն-Վյուրտեմբերգ) քաղաքապետարանը տուգանքներ է սահմանել մեքենաների աղմուկի համար։ Վարորդներին, որոնք ուժեղ շրխկացնում են դուռը, սպասվում է 80 եվրո տուգանք, գրում է SWR-ը:

Որոշումը, որը կարգավորում է տրանսպորտային միջոցների ավելորդ աղմուկը, միաձայն հաստատվել է քաղաքային խորհրդում։

Փաստաթղթով արգելվում է մեքենաների շարժիչներն առանց անհրաժեշտության միացված թողնել, շատ ուժեղ շրխկացնել մեքենաների եւ ավտոտնակների դռները, ինչպես նաեւ անցանկալի աղմուկ առաջացնել բեռնման եւ բեռնաթափման աշխատանքների ժամանակ։

Բացի այդ, փաստաթուղթն արգելում է անտեղի ազդանշան տալ, ինչպես նաեւ մոտոցիկլետներն ու մոպեդները գործարկել բնակելի շենքերի մուտքերում եւ բակերում։ Կանոնների խախտման համար նախատեսվում  է մինչեւ 80 եվրո տուգանք։