2010թ. տարեվերջի դրությամբ, Հայաստանի ոստիկանության կողմից հաշվառվել է 20 մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահաս, նրանցից 5-ը`աղջիկ: Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «ՀՀ սոցիալական վիճակը 2010թ» ձեռնարկում:
Մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահասների մեծ մասը` 12-ը (որից 4-ը` աղջիկ), գտնվում են Շիրակի մարզում: 3-ական երեխա հաշվառված է Լոռիում եւ Արմավիրում, 1-ական` Երեւանում եւ Գեղարքունիքում:
Նշենք, որ սկսած 2007 թվականից Երեւան, Վանաձոր, Ալավերդի, Գյումրի, Ճամբարակ, Իջեւան եւ Թալին քաղաքներում բացվել են համայնքային արդարադատության վերականգնողական կենտրոններ: Դրանցում ոստիկանը, սոցիալական աշխատողը, հոգեբանը եւ կենտրոնի աշխատանքներում ընդգրկված կամավորները միասին աշխատանքներ են իրականացնում ինչպես մուրացիկ, այնպես էլ իրավախախտ անչափահասների եւ նրանց ծնողների հետ:




























