Հնդկական ամենամյա մուսոնը կիրակի ծածկել է ամբողջ երկիրը, սովորականից մեկ շաբաթ առաջ, սակայն տեղումների ընդհանուր քանակն այս սեզոնում առայժմ միջինից 10 տոկոս ցածր է, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով պետական օդերևութաբանական վարչությանը։
Մուսոնները Հնդկաստանի 3 տրիլիոն դոլարի տնտեսության կենսական ուժի աղբյուրն են, անհրաժեշտ ջուր են հասցնում ֆերմաներին և լրացնում ջրամբարների պաշարները։ Դրանք նաև թեթևացնում են ամառային տապը։



























