Կարճատեւ, բայց ծանր հիվանդությունից հետո երեկ երեկոյան 86 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց էսսեիստ, թարգմանիչ, մտավորական Կարպիս Սուրենյանը: Աշխատանքային գործունեության ընթացքում Կարպիս Սուրենյանը հեղինակել է 15-ից ավելի գրքերը` սերունդներին թողնելով գրական-գեղարվեստական, խոհական և խոհափիլիսոփայական մի ամուր, մնայուն վաստակ:
Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:




























