Գեղարքունիքի մարզում, այսօր` հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան, Սեւան-Մարտունի ավտոճանապարհին՝ Ծովինար գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 1732 Լ համարանիշի (վարորդ`Վարդենիս քաղաքի բնակիչ, 56-ամյա Մանվել Ժամհարյան) եւ «ԵրԱԶ» մակնիշի 27 ՏՏ 625 համարանիշի (վարորդ` Այնթափ գյուղի բնակիչ, 46-ամյա Հրաչիկ Ալեքսանյան) ավտոմեքենաները: Վարորդները, մինչեւ հրշեջ-փրկարարների տեղ հասնելը, տեղի ուժերով դուրս են բերվել մեքենաներից եւ տեղափոխվել Մարտունի քաղաքի հիվանդանոց:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























