Գերմանական Volkswagen ընկերությունը ներկայացրել է թարմացված T-Cross քրոսովերը: Այս մասին հայտնում է բրենդի մամուլի ծառայությունը։
Մեքենան ստացել է փոփոխված բամպերներ եւ լուսադիոդային օպտիկա։ Անվահեծերի չափը չի փոխվել. դրանք առաջվա պես 16 կամ 17 դյույմ են: Սրահում հայտնվել է մեդիահամակարգի նոր դիսփլեյ, որի անկյունագիծը տատանվում է 8-9,2 դյույմ: Նորացված Volkswagen T-Cross-ը երկու բենզինային տուրբոշարժիչ կստանա։
Եվրոպական շուկայում մեքենան կհայտնվի 2024 թվականի առաջին եռամսյակում։





























