Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեխաների իրավունքների պաշտպանության իրականացման ոլորտում իրավիճակը ներկայացնող հետաքննական նյութերի եւ/կամ հոդվածների մրցույթ է հայտարարում:

ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթը կանցկացվի «Կոռուպցիոն երեւույթները եւ թերացումները Խնամակալության եւ

հոգաբարձության մարմիններում» ու «Մուրացիկ եւ անօթեւան երեխաների ճակատագրերը» թեմաներով:

Մրցույթի նպատակ ունի վերհանել երեխաների իրավունքների պաշտպանության հիմնահարցերը: