Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունն ափսոսանք է հայտնել քաղաքացիական բնակչության մեծ թվով զոհերի համար՝ պատերազմի 500 օրվա ընթացքում՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր, փորձագետները գրանցել են ավելի քան 9000 զոհ, ներառյալ՝ ավելի քան 500 անչափահաս: Պատերազմը սարսափելի վնաս է հասցնում խաղաղ բնակչությանը, ուրբաթ օրը՝ հուլիսի 7-ին, ասել է առաքելության ղեկավարի տեղակալ Նոել Կալհունը։
Իրական թվերը կարող են շատ ավելին լինել, քանի որ ՄԱԿ-ի փորձագետները հաշվի են առնում միայն այն մահացու ելքերը, որոնք նրանք կարողացել են ինքնուրույն ստուգել և հաստատել, նշում է AFP գործակալությունը։
Դրա տվյալներով՝ մայիսին և հունիսին կրկին գրանցվել է խաղաղ բնակիչների մահացության մակարդակի աճ՝ գարնանը փոքր-ինչ նվազումից հետո՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ:
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ՄԱԿ-ի փորձագետները գրանցել են 9177 զոհ և 15993 վիրավոր։




























