Բելգիայի ոստիկանությունը փնտրում է նախկին զինվորականին, ով սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որի բովանդակությունը կարող է մեկնաբանվել որպես վարչապետ Ալեքսանդր դե Կրուի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու սպառնալիք, հայտնում է RTBF-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ տեսանյութում կասկածյալը մի քանի կրակոց է արձակում վարչապետի լուսանկարի ուղղությամբ։

Նշվում է, որ զինվորականը հեռացրել են ծառայությունից՝ «լուրջ հոգեբանական խնդիրների» պատճառով։

Մինչ այս հայտնի էր դարձել, որ հունիսի 27-ին Փարիզի արվարձանում դեռահասի սպանության մեջ մեղադրվող ոստիկանի փաստաբանը բողոք է ներկայացրել՝ նրա հասցեին մահվան սպառնալիքներ ստանալուց հետո։