Լատվիայում կայացել է նորընտիր նախագահ Էդգարս Ռինկեւիչսի երդմնակալության արարողությունը․ նա դարձել է ԵՄ երկրում առաջին բացահայտ գեյ ղեկավարը, գրում է BBC-ը։
Ռինկեւիչսը 2011 թվականից զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Չնայած նրան, որ Լատվիայի նախագահը, որպես կանոն, արարողակարգային պաշտոն է զբաղեցնում, նա կարող է վետո դնել օրենսդրության վրա եւ հանրաքվեներ նշանակել:
ԵՄ-ն նախկինում ունեցել է բացահայտ գեյ կառավարությունների ղեկավարներ, բայց երբեք չի ունեցել պետության գեյ ղեկավար:
49-ամյա Ռինկեւիչսն իր կողմնորոշման մասին առաջին անգամ հայտարարել է 2014 թվականին եւ այդ ժամանակից ի վեր պայքարում է ԼԳԲՏ համայնքի իրավունքների համար։
Երկրի սահմանադրական դատարանն անցած տարի ճանաչել է նույնասեռական ամուսնությունները։





























