Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Թուրքիայից «Ազովի» հրամանատարների վերադարձի մասին, գրում է Ունիան գործակալությունը։
«Թուրքիայից տուն են վերադառնում մեր հերոսները»,-ասել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ «Ազովի» հրամանատարներ Դենիս Պրոկոպենկոն, Սվյատոսլավ Պոնոմարը, Սերգեյ Վոլինսկին, Օլեգ Խոմենկոն, Դենիս Շլեգան վերջապես կմիանան իրենց հարազատներին։





























