Քենիայում հարկերի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ 3 մարդ է զոհվել, գրում է AFP-ը։

Քենիացիներին հարկերի բարձրացման դեմ բողոքի ակցիային մասնակցելու կոչ է արել ընդդիմության առաջնորդ Ռաիլա Օդինգան:

Ուրբաթ օրը ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մայրաքաղաք Նայրոբիում՝ թիրախավորելով Օդինգայի շարասյունը եւ նմանատիպ քայլեր ձեռնարկել Մոմբասա եւ Կիսումու քաղաքներում ցույցերի ընթացքում:

78-ամյա քաղաքական գործիչը պարտվել է 2022 թվականի օգոստոսի ընտրություններում Ռուտոյին եւ բազմիցս քվեարկության արդյունքներն անվանել է «գողացված»։