Թուրքիայից Ուկրաինա «Ազովի» հրամանատարների վերադարձը պայմանավորվածությունների խախտում է։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նշել է, որ ռազմագերիների նախնական փոխանակումը նախատեսում էր, որ «Ազովի» հրամանատարները պետք է մնան Թուրքիայում մինչեւ հակամարտության ավարտը։
«Թուրքիայից Ուկրաինա ազովցիների պարագլուխների վերադարձը ոչ այլ ինչ է, քան եղած պայմանավորվածությունների պայմանների ուղիղ խախտում։ Ընդ որում, տվյալ դեպքում պայմանները խախտել է ինչպես ուկրաինական կողմը, այնպես էլ թուրքական կողմը»,-ասել է Պեսկովը։




























