Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՆԱՏՕ-ի հետ կապված հարցեր եւ միջազգային խնդիրներ, հաղորդում է Անադոլուն:

Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը եւ ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները եղել են Հաքան Ֆիդանի եւ Էնթոնի Բլինքենի օրակարգում:

Նրանք նաեւ քննարկել են ՆԱՏՕ-ի առաջնորդների առաջիկա գագաթաժողովը եւ Սիրիային անդրսահմանային օգնություն ցուցաբերելու ՄԱԿ-ի ջանքերը։