Ինը մարդ անհետ կորած է համարվում այն բանից հետո, երբ շաբաթ Չինաստանի Իչան քաղաքում սողանքը վնասել է մայրուղու շինհրապարակը, տեղեկացնում է CGTN-ը։
Կիրակի 08։00-ի դրությամբ հաջողվել է հինգ մարդ փրկել, որոնցից չորսը կայուն վիճակում են։
Տեղի իշխանությունների տվյալներով, սողանքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16։00-ին։ Ներկա պահին զոհերի թվի մասին տեղեկություն չկա։





























