Աբխազիայում կանգնեցվել է գնացքների շարժը Գագրայի շրջանում վատ եղանակի պատճառով, տեղեկացնում է «Աբխազական երկաթուղի» ընկերությունը։
Ուժեղ տեղատարափը «Բզըբ - Գագրա» ուղեմասում ավելի քան 200 մ երկաթգիծ է ողողել։ Ընկերության բրիգադները հիմա ուսումնասիրում են շրջանի այլ տեղամասեր, որպեսզի հայտնաբերեն վնասվածքները։
«Մոսկվա - Սուխում» ուղևորատար գնացքի մեկնումից հետո գնացքների շարժումը կանգնեցվել է։ Այն տեղամասում, որտեղ երկաթգծի պաստառի ողողում է տեղի ունեցել, աշխատում են Աբխազական երկաթուղու մասնագետները։
«Լաստոչկա» էլեկտրագնացքը, համաձայն գրաֆիկի, շարժվում է մինչև Գագրա։





























