Անգլիայի արեւմուտքում, Թյուքսբերի քաղաքի միջնակարգ դպրոցում ուսուցիչը դանակի հարվածներ է ստացել աշակերտներից մեկի հարձակման հետեւանքով։ Ինչպես երկուշաբթի տեղեկացրել է Գլոսթերշիր կոմսության ոստիկանությունը, հարձակվողը կալանավորվել է։
«18-ից բարձր տարիքի անձը տեղափոխվել է հիվանդանոց Թյուքսբերիի դպրոցում միջադեպից հետո դանակի հարված ստանալու կասկածանքով։ Մեզ կանչել էին այսօր, ժամը մոտ 09.10-ին եւ տեղեկացրել, որ աշակերտը հարձակվել է ուսուցչի վրա։ Պատանին կալանավորվել է միջադեպի հետ կապված»,- հայտարարել են իրավապահ մարմիններում։
Նշվել է, որ դասերն ուսումնական հաստատությունում չեղարկվել են, տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները եւ բժիշկները։ Բացի այդ, փակվել է հարեւանությամբ գտնվող տարրական դպրոցը։





























