Պայթուցիկ սարքը գործի է դրվել հինգշաբթի առավոտյան Աթենքի կենտրոնում, Սուրմելի փողոցում, Հունաստանի ֆրանկմասոնների Մեծ օթյակի կողքին, ոչ մեծ վնաս է հասցվել օթյակի շենքին, տուժածներ եւ զոհեր չկան, տեղեկացրել է Skai TV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ տեղի ժամանակով ժամը մոտ 06.30-ին անհայտ անձը զանգահարել է արտակարգ ծառայություններին եւ տեղեկացրել սարքի մասին, որը պայթելու է Հունաստանի ֆրանկմասոնների Մեծ օթյակի մոտ՝ ժամանակի մասին չնշելով։ Հենց որ ոստիկանության պարեկային մեքենան մոտեցել է պատահարի վայրին, ռումբը պայթել է։
Ոստիկանները հայտնաբերել են երկրորդ փաթեթը պայթածի կողքին, շրջապատել են ամբողջ թաղամասը եւ կանչել պիրոտեխնիկայի մասնագետների, որոնք իրենք են անվնաս վայրում պայթեցրել երկրորդ փաթեթը։
Նախնական տեղեկությամբ՝ երկու սարքն էլ շատ փոքր հզորության են եղել, դրանք կազմված էին ճայթռուկներից, վառելիքի հեղուկով լցված մետաղական տարողություններից եւ այլ նյութերից։ Առայժմ ոչ ոք այդ հանցագործության պատասխանավությունը չի ստանձնել։
Նախաքննությունը սկսել են անվտանգության պետական մարմինները, գործի մասին տեղեկացվել է նաեւ Հունաստանի Հակաահաբեկչական ծառայությունը։





























