Արարատի մարզում, հոկտեմբերի 6-ին, գիշերը 01:00-ի սահմաններում, Քաղցրաշեն-Ոստան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարարն ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված համգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 65 ՏԼ 595 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 21-ամյա Դավիթ Վարդանյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Վթարի հետեւանքով, ավտոմեքենայի ուղեւոր` 21-ամյա Արթուր Ղազարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատ քաղաքի հիվանդանոց`այնուհետեւ` Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: