Հոկտեմբերի 6-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել Մայիսյան գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ գյուղին հարակից արոտավայրից համագյուղացին գողացել է իրեն պատկանող 37 ոչխարը` պատճառելով 2.220.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը երեկոյան բերման է ենթարկվել 39-ամյա Կարեն Ա.-ն, որը խոստովանել է գողությունը:

Կատարվում է նախաքննություն: