Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջպետական համագործակցության խորացման եւ ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար մի շարք ֆրանսիացի գործիչներ պարգեւատրվել են:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ, մասնավորապես, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվել է Ֆրանսիայի պետական նախարար, արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն, Պատվո շքանշանով` Ֆրանսիայի արդյունաբերության, էներգետիկայի եւ  թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնը, Ֆրանսիայի համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրը, Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Թիերի Մարիանին, Ֆրանսիայի արտաքին առեւտրի պետական քարտուղար Պիեռ Լելուշը, Ֆրանսիայի նախագահի հատուկ խորհրդական Անրի Գենոյը, Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտը, Մխիթար Գոշի մեդալով` Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյը, Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ֆրանկ Լուվրիեն, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիյոմ Լամբերը, Ֆրանսիայի պետական արարողակարգի ղեկավար Լորան Ստեֆանինին եւ Ֆրանսիայի նախագահի խորհրդական Դամիեն Լորասը: