Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի եւ Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում, հոկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել 64-ամյա Հրանտ Հովհաննիսյանը:

Տուժածը` թեթեւ մարմնական վնասվածքներով, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել: