Բարսելոնայի տղամարդը մեկ տարով բանտարկվել է, քանի որ նա շատ բարձր երաժշտություն էր լսում և անհանգստացնում այլ մարդկանց, գրում է Oddity Central-ը։
Ըստ բանտարկյալի հարեւանների՝ տղամարդը սկսել է էլեկտրոնային երաժշտությունն ամբողջ ձայնով միացնել 2012թ.-ին։ Մի քանի տարի շարունակ ամեն օր իսպանացին կրկնում էր իր ծեսը՝ բառիս բուն իմաստով խելագարեցնելով ողջ տունը։
Ձայնի մակարդակի չափումները ցույց են տվել, որ երաժշտության ձայնը ցերեկը և երեկոյան ժամերին գերազանցել է 57 դեցիբելը, իսկ գիշերը հասել է 56 դեցիբելի՝ զգալիորեն գերազանցելով օրենքով թույլատրված 35 դեցիբելը: Հաղորդվում է, որ երաժշտությունն այնքան բարձր է եղել, որ հարևան բնակարանների առարկաները սկսել են թրթռալ:
Իսպանացու տարեց հարեւաններից մեկը բողոքել է, որ նա սկսել է տառապել անքնությունից, իսկ մեկ այլ տղամարդու Ալցհեյմերի հիվանդությունը սրվել է։ Դատարանը վճռեց, որ ամբաստանյալը շարունակել է բարձր երաժշտություն միացնել՝ լավ իմանալով, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այլ մարդկանց համար։
Արդյունքում էլեկտրոնային երաժշտության սիրահարը դատապարտվել է մեկ տարի երեք ամիս ազատազրկման։ Նա նաև պետք է 18000 եվրո տուգանք վճարի իր հարևաններին:





























