Եգիպտոսի Քենա նահանգի գյուղերից այլ վայրեր վարակիչ հիվանդության փոխանցման երկյուղներ չկան, ջրի ցուցանիշները բնակավայրում նորմի մեջ են, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նահանգի առողջապահության դեպարտմանետի ղեկավարի տեղակալ Ռագի Թավադրոսը։
«Երկյուղներ, որ վարակը կփոխանցվի այլ վայրեր, չկան»,- ասել է Թավադրոսը՝ նշելով, որ իշխանությունները գյուղում կարանտին մտցնելու մտադրություն չունեն։
Նրա խոսքով՝ գյուղում, որը 4,2 հազար բնակչություն ունի, հիվանդացել է 150-200 մարդ։
«Ջրի նմուշները նորմի մեջ են։ Դենգե տենդը փոխանցող մոծակներ չկան»,- ընդգծել է Թավադրոսը՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ բարձր ջերմության ախտանշանները կարող են պայմանավորված լինել շատ պատճառներով, ինչպիսին են օդի բարձր ջերմաստիճանը, գաստրոէնտերիտը եւ մոծակներից փոխանցվող հիվանդությունները, որոնք բուժվում են լիարժեք հանգստի շնորհիվ, ջերմ իջեցնող դեղերով եւ ցավազրկողներով։
Նա նաեւ ավելացրել է, որ Եգիպտոսն օտարերկրյա օգնության կարիք չունի համաճարակային իրավիճակի վերահսկման առումով»։
Երկուշաբթի Եգիպտոսի առողջապահության նախարար Հալեդ Աբդել Գաֆարը հայտարարել էր անհնագստանալու պատճառների բացակայության մասին՝ կապված Քենա նահանգի Էլ Ալիքատ գյուղում անհայտ հիվանդության հետ։ Այդ բնակավայրում գրանցվել էին անհայտ հիվանդության դեպքեր, որի ախտանշաններից էին բարձր ջերմությունը, ոսկորների ցավը եւ հոգնածությունը։





























