Քիշնեւում վարորդը մեքենայով մոտեցել է քաղաքապետարանի դռներին՝ փակելով մուտքն այցելուների եւ աշխատակիցների համար, հայտնում է Sputnik Մոլդովան։ 
Ըստ ալիքի տվյալների՝ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները։ Դատելով տեսանյութից՝ վարչական շենքի մոտ իրավիճակը հանդարտ է։
Չի հաղորդվում այն մասին, թե արդյոք վարորդը մեքենայի ներսում է եւ արդյոք նա որեւէ պահանջ է ներկայացրել։