Հոնսյու կղզու Ֆուկուի քաղաքի լողափին հանգստացող երկու տղամարդ տուժել է դելֆինների հարձակումից։ Այս մասին տեղեկացրել է Asahi Shimbun ճապոնական պարբերականը։

Դելֆինների առաջին հարձակումը տեղի է ունեցել ափից հինգ մետր հեռավորության վրա, ծովային կաթնասունը հարձակվել է 60-ամյա տղամարդու վրա, տուժածն ունի կողերի մի քանի կոտրվածքներ, կենդանին կծոտել է նաեւ նրա ձեռքերը։

Դելֆինների երկրորդ զոհը 40-ամյա մի հանգստացող էր, միջադեպը տեղի է ունեցել Միհամա գյուղի լողափին, տղամարդու ձեռքերը կծոտված են։

Ինչպես նշել է պարբերականը, այդ լողափին արդեն գրանցվել են դելֆինների հարձակումներ զբոսաշրջիկների վրա, տեղի իշխանությունները հանգստացողներին կոչ են անում շրջահայաց լինել ջրում։