Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների մասնակիցներին ավելի քան 1200 դատավճիռ է կայացվել, մեծամասնությունը բանտարկվել է, գրում է Le Figaro-ն:

Արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին ֆրանսիական լրատվամիջոցներին հաստատել է, որ դատարաններն արդեն 1278 դատավճիռ են կայացրել անկարգությունների մասնակիցների նկատմամբ, որոնց 95 տոկոսը մեղադրական է եղել: 1056 մարդ դատապարտվել է ազատազրկման, որից 742-ը՝ իրական ժամկետի, միջինը ՝ 8,2 ամիս։

Դյուպոն-Մորետին նաեւ հաստատել է, որ անչափահաս իրավախախտների դեպքում պատասխանատվության կենթարկվեն ծնողները։ «Խոսքը չի վերաբերում երեխային միայնակ մեծացնող եւ երեկոյան հերթափոխով աշխատող մորը պատժելուն։ Ընդհանրացումը սխալ է, յուրաքանչյուր դեպք անհատապես կգնահատվի»,-նշել է նախարարը։