Երեքշաբթի օրը 94 տարեկանում մահացել է հեղափոխական Էռնեստո Չե Գեւարայի քույրը՝ ճարտարապետ եւ Բուենոս Այրեսի համալսարանի հետազոտող Սեսիլիա Գեւարա դե լա Սերնան, տեղեկացրել է El País թերթը։
Մահվան պատճառները եւ հանգամանքները չեն նշվել։
«Ես շատ հպարտ եմ, որ, Լատինական Ամերիկայի մեծագույն հեղափոխական առաջնորդի քույրն եմ,- ասել է Սեսիլիա Գեւարա դե լա Սերնան։- Բայց կյանքն արագ է ընթանում, եւ ոչ ոք չի կարող եւ չի ցանկանում սահմանափակվել լեգենդի մասին հիշողության սերմանմամբ»։
Չե Գեւարայի քույրն աշխատել է Բուենոս Այրեսի հյուսիսային շրջանների ուրբանիզացիայի ոլորտում։ Նա զբաղվել է նաեւ որոշ սոցիալական խնդիրների լուծմամբ։





























