Բրիտանացի բուժաշխատողների բազմաթիվ գործադուլների պաճառով վերջին ութ ամսում երկրում չեղարկվել է պացիենտների մոտ 700 հազար ընդունելություն։ Այս մասին, հղում կատարելով Առողջապահության ազգային ծառայության (NHS) հաշվարկներին, տեղեկացրել է Daily Telegraph թերթը։

Ինտերն բժիշկների հնգօրյա գործադուլի ժամանակ, որն ավարտվել է հուլիսի 18-ին, բուժօգնություն չի կարողացել ստանալ մոտ 102 հազար մարդ, ներառյալ այն պացիենտները, որոնք արդեն ստացիոնարներում են եղել։ Վերջին ութ ամսում բոլոր ընդունելությունների չեղարկումը հաշվի առնելով՝ դրանց թիվը գերազանցել է 698,8 հազարը։

Անգլիայի NHS գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Սթիվեն Փոուիսի խոսքով՝ այդ թվերը վկայում են պացիենտների եւ նրանց ընտանիքների վրա գործադուլների հսկայական բացասական ազդեցության մասին։ Նա ենթադրել է, որ բուժօգնություն չստացած մարդկանց թիվն իրականում շատ ավելի բարձր է, քանի որ շատ ծառայություններ գործադուլների ժամանակ պացիենտների հաշվառումներ չեն իրականացրել։