Հյուսիսային Կառոլինայում տորնադոն ոչնչացրել է Pfizer դեղագործական գործարանը, հաղորդում է CNN-ը։

Տարերքի հետեւանքով վնասվել են մի քանի շինություններ, փակվել է միջպետական խոշոր մայրուղին։

Վիրավորվել է չորս մարդ:

ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ տորնադոն եղել է առնվազն EF-2 մակարդակի։ Այն շարժվել է մինչեւ 217 կմ/ժ արագությամբ։