Գերմանիայի հանրային առողջապահության ասոցիացիան (BVOeGD) շոգ եղանակի հետ կապված առաջարկել է կեսօրյա հանգիստ մտցնել, հաղորդում է MedicalXpress-ը։

Ասոցիացիան ներկայացնում է առողջապահության ոլորտի աշխատողներին ամբողջ Գերմանիայում: Գերմանիայում չկա երկար ցերեկային ընդմիջումների ավանդույթ, որը տարածված է, օրինակ, Իսպանիայում: Հաշվի առնելով փոփոխվող կլիման եւ հաճախակի ջերմային ալիքները՝ ասոցիացիայի ղեկավար Յոհաննես Նիսենը հայտարարել է, որ շոգին գերմանացիները պետք է կենտրոնանան հարավային երկրների աշխատանքի մեթոդների վրա՝ վաղ արթնանալ, առավոտյան արդյունավետ աշխատել եւ կեսօրին հանգստանալ: 

Մարդիկ ավելի քիչ արդյունավետ են աշխատում ծայրահեղ շոգին։

Առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը Twitter-ում գրել է, որ շոգին սիեստան կարող է արդյունավետ լինել, սակայն կառավարությունը մտադիր չէ միջամտել այդ հարցին: