Հնդկաստանում հարսնացուն ամուսնացել է 27 տղամարդու հետ եւ անհետացել նրանց փողերով հանդերձ, հաղորդում է News9Live-ը։

Կինը միայնակ չի գործել։ Նրա հանցակիցները փեսացուներ են փնտրել, ցույց տվել հարսնացուի լուսանկարնու դրդել ամուսնանալու։ Ավելի ուշ նորաթուխ հարսը թանկարժեք իրերով հանդերձ անհետացել է։

Այս սխեմայի համաձայն՝ խաբեբան ամուսնացել է 27 անգամ։ Որոշ փեսացուների հաջողվել է վերադարձնել զարդերը։

Հետաքննություն է սկսվել։ Կինն ազատության մեջ է։