Ինդոնեզիայի արդարադատության և մարդու իրավունքների նախարարության ներգաղթի գլխավոր վարչությունը ստեղծել է Bali Becik («Բարելավված Բալի») նպատակային խումբը, որին հանձնարարված է կանխել տարածաշրջանային կանոններն ու նորմերը խախտելու օտարերկրյա զբոսաշրջիկների փորձերը, հաղորդում է ինդոնեզական Tempo ամսագիրը։
Առողջարանային կղզու բնակիչներն այժմ կարող են տեղեկացնել անհարգալից և ապօրինի վարք դրսևորող օտարերկրացիների մասին թեժ գծի հատուկ հեռախոսահամարով։
Հանձնաժողովը գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
«Բալիում օտարերկրցիների հետ կապված հիմնական խնդիրը բյուջետային զբոսաշրջիկների մեծ քանակությունն է, որոնք հաճախ խնդիրներ են առաջացնում։ Քանի որ կղզին էժան ուղղություններից է, այն հրապուրիչ է դառնում գրպանում գրոշ չունեցող ճանապարհորդների համար»,- հայտարարել է Բալիի ներգաղթի ծառայության ղեկավար Սիլմի Քարիմը։
«Հանձնաժողովը մտադիր է ամսական ներգաղթի հսկողության100 գործողություն իրականացնել», ավելացրել է նա։
Ինդոնեզիայի արդարադատության և մարդու իրավունքների նախարարության տվյալներով, 2023 թ․ հունվարից մինչև հունիսը 163 օտարերկրացի է արտաքսվել պետական օրենքներն ու կանոնները խախտելու համար։




























