Տղան, որի անուն ազգանունը համընկնում է Ռուսաստանի նախագահի անուն ազգանվանը, լույս աշխարհ է եկել Սանկտ-Պետերբուրգում հուլիսի 10-ին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ երեխայի ծնողներին շատ է դուր գալիս այդ անվան էներգետիկան և նշանակությունը («աշխարհի տիրակալ»)։ Երեխայի մոր կարծիքով, Վլադիմիր անունը կրողը կոչված է մարդկանց կարգուկանոնի և համաձայնության բերել։




























