Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը պաշտոնապես դիմել է Պուտինին ձերբակալելու հրամանագիր ստանալու համար։
BBC-ն գրում է, որ ՀԱՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է դատարան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկիր ժամանելու դեպքում փորբակալելու հրամանագիր ստանալու համար։
ՀԱՀ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Դեմոկրատական դաշինքը», հայտարարում է, որ կառավարությունն ընդառաջել է իրենց պահանջին․ կուսակցությունը նախկինում դիմել էր դատարան՝ պահանջելով պարտավորեցնել կառավարությանը կատարել Պուտինի ձերբակալության հրամանը, որը մարտին տվել էր Հաագայի Միջազգային քրեական դատարանը։
ՀԱՀ-ը ձեւականորեն պարտավոր է կատարել ՄՔԴ-ի պահանջները, իսկ Պուտինը հրավիրվել էր օգոստոսին Յոհանեսբուրգում կայանալիք ԲՐԻԿ-ի գագաթնաժողովին, սակայն երկրի ղեկավարությունը չի թաքցրել, որ նա ցանկություն չի ունեցել ձերբակալելու ՌԴ նախագահին։
Այնուամենայնիվ, ՀԱՀ կառավարությունը որևէ օրինական միջոց չի գտել հրամանը չկատարելու համար։ Հարավաֆրիկյան երկրների ղեկավարները վերջին օրերին ուղղակիորեն ասացին, թե խնդրել են Պուտինին չժամանել գագաթնաժողովին, եւ իրոք, նախօրեին նա որոշեց չգնալ, թեև պարտադիր չէ, որ ձերբակալվելու վախից է կայացրել այդ որոշումը:



























