Ռեդինգի համալսարանի անգլիացի գիտնականները 300 հազ․ տարի առաջ ապրող նախնադարյան մարդկանց մոտ փայտամշակման  անսպասելի հմտություններ են հայտնաբերել։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում։

Այսպիսի եզրակացությունների հնարավոր է եղել հասնել նետելու համար գործածվող 77-սանտիմետրանոց փայտե ցուպի ուսումնասիրության ընթացքում։ Արտեֆակտը հայտնաբերվել է 30 տարի առաջ Գերմանիայում։ Գործիքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եղևնու ճյուղը մանրամասն մշակվել է նախքան օգտագործելը։ Զենքի պատրաստումը մի քանի փուլ է ունեցել, այդ թվում՝ կեղևի մաքրումը, դրան աերոդինամիկ տեսք տալը, մակերեսի մեծ մասի քերումը, գործողություններ, որոնք կանխում են ճաքերի գոյացումը և դեֆորմացիան, ինչպես նաև հղկումը։ Նախկինում կարծում էին, որ նախնադարյան մարդկանց փայտամշակման մեթոդները պակաս զարգացած են եղել։

Այսպիսի թեթև զենքի ստեղծումը կարող էր իր ազդեցությունն ունենալ միջին և մանր կենդանիների խմբակային որսի վրա։ Նետվող փայտերը կարող էին կիրառել ցեղի բոլոր անդամները, ներառյալ՝ երեխաները։

Այսպիսի փայտե գործիքները նետվում էին պտտաշարժումով, բումերանգի պես, և ոչ թե նիզակի։ Ենթադրվում է, որ դրանք նետվում էին մինչև 30 մետր։ Չնայած փոքր քաշին, բարձր արագությունը, որով կարող էր նետվել այս զենքը, լուրջ հարվածներ հասցնելու հնարավորություն էր տալիս։