Հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի  է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների շրջանավարտների հետագա ծառայավայրերի ընտրության եւ սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորել է ռազմական համալսարանների շրջանավարտներին համապատասխան զորամասերում ծառայության անցնելու առթիվ՝ մաղթելով բարի եւ անվտանգ ծառայություն։