Իջեւան-Երեւան ավտոճանապարհի 92-րդ կմ-ին՝ Գագարին գյուղի մոտակայքում,բախվել են «Volkswagen Vento» (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1975 թ․) եւ «Mercedes-Benz» (վարորդ` Հ. Թ., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, գլորվել (մոտ 30 մետր) եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Փրկարարները ճամփեզրին ընկած հայտնաբերել են Մ. Վ․-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: