Իսպանիայում շոգն այս ամառ հերթական ռեկորդն է սահմանում, էլեկտրականության բարձր գնի ֆոնին մարդիկ ստիպված են փնտրել զովանալու այլ միջոցներ։

Ինչպես գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, Իսպանիայում էլեկտրաէներգիայի արժեքը ֆիքսված չէ եւ փոխվում է՝ օրվա ժամից, սեզոնից եւ երկրի էներգետիկ վիճակից կախված, ուստի շատ իսպանացիներ նայում են գների գրաֆիկին՝ էլեկտրասարքերը միացնելուց առաջ։ Տեղի բնակիչները խորհուրդ են տալիս ջրով լի ջրամանն ու փոքր խորանարդիկներով սառույցը դնել օդափոխիչի առջեւ, դրանից մոտ 20-30 սանտիմետր հեռու, եւ ժամանակ առ ժամանակ թարմացնել սառույցը։ Այս պարզ հնարքը զովացնում է տանը պտտվող օդը եւ ապահովում դրա խոնավությունը։

«Անկողինը զովացնելու լավագույն միջոցը սովորական ձմեռայն ջեռակների օգտագործումն է, բայց սառը ջրով լցված։ Կարելի է ջեռակը դնել անկողնում քնելուց առաջ եւ տեղից տեղ տեղափոխել, որպեսզի զովանան մահճակալի տարբեր հատվածները։ Կարելի է ժամանակ առ ժամանակ խոնավ շորով լվալ հատակը»,- իր փորձի մասին պատմել է Կատալոնիայի Ժիրոնա քաղաքի բնակիչ Խավիեր Իսկյերդոն։

«Եվս մեկ պարզ հնարք. պարզապես վերցրեք ոչ մեծ շիշ փչող հարմարանքով, լցրեք այն ջրով եւ միշտ սառը պահեք։ Երբեմն-երբեմն օգտագործեք այն որպես օդի աերոզոլային զովացուցիչ՝ թեթեւակի ջրցողելով տունը,- ավելացրել է նա։