Նեթանյահուն պետք է ոչ թե արագացնի դատական բարեփոխումները, այլ համախմբի հանրությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Հաշվի առնելով սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց բախվում է Իսրայելը, իսրայելցիները պետք է ուշադրություն դարձնեն մարդկանց միավորման ու կոնսենսուսի որոնմանը»,–ասել է Բայդենը։

Նրա կարծիքով՝ դատական բարեփոխումները պառակտում են իսրայելական հանրությանը։