Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է երկրի հյուսիս-արեւելքում սակրավորական գումարտակի ստեղծման մասին։

«Ավգուստովում շուտով կստեղծվի սակրավորական գումարտակ։ Սա եւս մեկ զորամաս է, որը մենք կառուցում ենք զրոյից, եւ, վստահեցնում եմ ձեզ, վերջինը չէ»,–ասել է նա։

Ավելի վաղ անվտանգության հարցերով կառավարական հանձնաժողովի ներկայացուցիչ Զբիգնեւ Հոֆմանը հայտարարել է, որ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել զորքերը տեղափոխել երկրի արեւմուտքից արեւելք՝ Բելառուսի հետ սահմանի մոտ՝ կապված «Վագներ» ՄՌԸ–ի մասնակցությամբ զորավարժությունների պլանների հետ։