Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին դուրս են գրել հիվանդանոցից կարդիոխթանիչի տեղադրումից հետո, հաղորդում է Times of Israel–ը։
Իսրայելական ԶԼՄ–ները հայտնել են, որ վիրահատությունը հաջող է անցել եւ առանց բարդությունների։
Ինքը՝ վարչապետը, ասել է, որ իրեն լավ է զգում, եւ արդեն հուլիսի 24–ին միացել է իր գործընկերներին՝ Քնեսեթի պատգամավորներին՝ քննարկելու դատական բարեփոխումների հարցով օրինագծի մշակումը։





























