Իսրայելում 150 խոշոր ընկերությունների ֆորումը երկուշաբթի հայտարարել է  գործադուլի մասին՝ նպատակ ունենալով կանգնեցնել «բանականության սկզբունքի» սահմանափակման մասին օրինագծի առաջմղումն ու վերսկսել բանակցությունները։ Գործադուլ կանեն նաեւ «Օֆեր», BIG, «Ազրիելի» առեւտրի կենտրոնները, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ընկերությունները։ Որքան հայտնի է, բանկերը, սուպերմարքետները եւ դեղատներն աշխատելու են սովորական ռեժիմով, տեղեկացրել է Detaly.co.il-ը։

150 խոշոր ընկերությունների ֆորումը, որոնցում ավելի շատ զբաղված են ոչ պետական հատվածի աշխատողները, հայտարարել է, որ երկուշաբթի ընկերությունները փակ կլինեն։ Ֆորումը կոչ է արել մյուս ընկերություններին եւ ձեռնարկություններին «միանալ արտակարգ քայլին, որը ձեռնարկվել է ընտրության բացակայության պատճառով, որպեսզի կանգնեցվի միակողմանի օրենսդրությունն ու սկսվեն բանակցություններ»։

Բարձր տեխնոլոգիաների տասնյակ ընկերություններ տեղեկացրել են, որ երկուշաբթի կդադարեցնեն իրենց գործունեությունը եւ թույլ կտան աշխատակիցներին մասնակցել բողոքի ակցիաներին դատական բարեփոխման դեմ։