«Դանիական հայրենասերներ» արմատական խմբավորման երկու անդամներ Դանիայի մայրաքաղաքում Իրաքի դեսպանատան դիմաց այրել են Ղուրանը։ Հայտնում է Reuters-ը։
Reuters-ը գրում է, որ Կոպենհագենում ցույցի կազմակերպիչը գետնել է Ղուրանը եւ այրել այն գետնին ընկած Իրաքի դրոշի կողքին գտնվող սկուտեղի վրա։
Գործակալությունը նշում է, որ խմբավորման ցուցարարները նախկինում նմանատիպ ցույց են անցկացրել անցյալ շաբաթ եւ այն ուղիղ եթերով հեռարձակել սոցիալական ցանցերում։
Գործակալությունը կարծում է, որ դա կարող է հանգեցնել երկու երկրների հարաբերությունների հետագա վատթարացմանը։



























