Չիկագոյի ապրանքային բորսայում ցորենի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը հացահատիկի գործարքի ավարտից հետո անցած շաբաթվա ընթացքում աճել է 12,3%-ով։ Այս մասին են վկայում առեւտրային հարթակի տվյալները։
Հացահատիկի գործարքի ավարտին` հուլիսի 17-ին, ցորենի գինը մեկ բուշելի դիմաց կազմում էր 6,54 դոլար, իսկ երկուշաբթի օրը` հուլիսի 24-ին, գինը բարձրացավ մինչև 7,34 դոլար մեկ բուշելի դիմաց:
Անցած շաբաթ բորսայում ցորենի գինը անընդհատ փոփոխվում էր. աճուրդներում կամ հացահատիկի գործարքի կողմերի հայտարարությունների ֆոնին թանկացում էր արձանագրվում, հետո նորից նվազում։ Երկուշաբթի՝ հուլիսի 24-ին, աճը կազմում է 5,45%։
Միաժամանակ աճել է նաև եգիպտացորենի ֆյուչերսների գինը։ Երկուշաբթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը հասել է 3,51%-ի, իսկ գյուղմթերքի գինը մեկ բուշելի դիմաց թանկացել է 5,55 դոլարով։





























