Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամանագրով հաստատել է օգոստոսի 1-ից երկրի էներգետիկ ոլորտում արտակարգ դրության ռեժիմի իրականացումը։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ արտակարգ դրության ռեժիմը գործելու է մինչեւ 2026թ. դեկտեմբերի 31-ը։ Այն մտցվելու է, որպեսզի Ղրղըզստանը դուրս գա էներգետիկ ճգնաժամից, որը կապված է կլիմայական պայմանների, Նարին գետում ջրի հոսքի ցածր մակարդակի, ինչպես նաեւ գեներացնող հզորությունների դեֆիցիտի հետ։

Բացի այդ, երկրի էներգետիկայի նախարարությանը իրավունք է տրվել որոշել այն հողամասերը, որոնք պիտանի են էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման համար։ Պետական ձեռնարկություններն էներգետիկ ճյուղում կկարողանան նաեւ ապրանքներ ձեռք բերել մեկ աղբյուրի մեթոդով՝ այն միջոցառումների իրականացման շրջանակում, որոնք կապված են արտակարգ դրության ռեժիմ մտցնելու հետ։