Էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը Reclaim the Future կազմակերպության մի քանի անդամների հետ Մալմյոյի նավահանգստում կլիմայական ակցիա է իրականացնում։ Նշվել է, որ ընդամենը մի քանի ժամ է անցել այն բանից հետո, երբ քաղաքի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ոստիկանությանը չենթարկվելու պատճառով եւ տուգանք էր նշանակել, տեղեկացրել է Aftonbladet թերթը։
Կազմակերպության ներկայացուցիչ Իրմա Չելսթրյոմը հայտարարել է, որ իրենց դիմադրությունը պետք է շարունակվի։
«Մենք կփակենք վառելիքի փոխադրումը նավահանգիստ եւ նավահանգստից»,- ասել է նա՝ չտեղեկացնելով, սակայն, թե արդյոք այս մասին ոստիկանությանը հայտնվել է։
Դատական նիստը տեղի է ունեցել հուլիսի 24-ին։ Թունբերգին սպառնում էր վեց ամսվա բանտարկություն բողոքի ակցիային մասնակցելու համար, որի ընթացքում Reclaim the Future կազմակերպության ակտիվիստների խումբը փակել էր Մալմյոյի նավահանգիստը։ Նրանք խանգարում էին մեքենաների երթեւեկությանը եւ չէին արձագանքում ոստիկանության պահանջներին։
Մալմյոյի օկրուգային դատարանը Թունբերգին մեղավոր է ճանաչել։ Նրան պարտավորեցվել է վճարել 1,5 հազար կրոն (144 դոլար)՝ որպես ամենօրյա տուգանք, ինչպես նաեւ 30 հազար կրոն (2 880 դոլար) նավթային նավահանգստի մոտ կլիմայական ակցիայի պատճառով։ Թունբերգը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, բայց ավելացրել է, որ պատիժն սպասելի էր։



























