Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է ընդհանուր առմամբ 40 մարդու՝ երկրում երկուշաբթի սկսված ինքնաբուխ բողոքի ցույցերի ժամանակ, երբ խորհրդարանը հաստատել է դատաիրավական բարեփոխումների առաջին մասը, ինչը առաջացրել է ընդդիմության սուր հակազդեցությունը, հաղորդում է Kan ռադիոկայանը։
Ռադիոկայանի փոխանցմամբ, 15 մարդ բերման է ենթարկվել Թել Ավիվում, որտեղ այս ժամերին շարունակվում են զանգվածային ցույցերը։
Ինքնաբուխ բողոքի ցույցերը սկսվել են երկուշաբթի երեկոյան ողջ Իսրայելում այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը կեսօրին հաստատել է դատաիրավական բարեփոխումների առաջին մասը, ինչը առաջացրել է ընդդիմության դժգոհությունը։ Երկրի որոշ շրջաններում ցուցարարները դուրս են գալիս մայրուղիներ՝ փորձելով արգելափակել երթևեկությունը: Տեղ-տեղ իրավապահները ամբոխը ցրելու համար օգտագործում են հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։





























