Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները հակահետևակային ականներ են հայտնաբերել, որոնք տեղադրված են ռուս զինվորականների կողմից վերահսկվող Զապորոժիեի ատոմակայանի տարածքի «ծայրամասում»: Այս մասին ասվում է ԱԷՄԳ-ի հայտարարության մեջ։

ԱԷՄԳ-ի փորձագետները տեսել են մի քանի ականներ, որոնք տեղադրված են արտաքին և ներքին ցանկապատի միջև ատոմակայանի պարագծի շուրջ: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «պայթուցիկների առկայությունը հակասում է ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշներին և լրացուցիչ հոգեբանական ճնշում է ստեղծում աշխատողների վրա»։

ԱԷՄԳ-ի փորձագետների նախնական գնահատմամբ՝ այդ ականների պայթյունը չպետք է ազդի ատոմակայանի միջուկային անվտանգության վրա։

Անցած օրերի և շաբաթների ընթացքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները, որոնք ստուգումներ են անցկացրել կայանում, ծանր զինտեխնիկա չեն հայտնաբերել։

Ըստ հայտրարության, այնուամենայնիվ, ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներին շարունակում են արգելել մուտք գործել ZNPP-ի ռեակտորների և տուրբինային սրահների տանիքներ, ներառյալ երրորդ և չորրորդ էներգաբլոկները, որոնք առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում։