Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային կապերի բաժնում հայտարարել են, որ Չինաստանի կուսակցական-կառավարական պատվիրակությունը, որը կգլխավորի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի փոխնախագահ Լի Հունչժունը, հուլիսի 26-ին կայցելի Հյուսիսային Կորեա՝ մասնակցելու հիշատակի արարողություններին՝ նվիրված Կորեական պատերազմի մարտական գործողությունների ավարտի 70-ամյակին։ Այստեղ ընդգծել են, որ պատվիրակությունը Հյուսիսային Կորեա կայցելի Կորեայի Աշխատանքային կուսակցության հրավերով։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ G7-ի երկրները ԵՄ-ի եւ եւս երեք պետությունների հետ համատեղ նախատեսում են դիմել Չինաստանի ղեկավարությանը՝ խնդրանքով, որ թույլ չտրվի, որպեսզի Հյուսիսային Կորեան շեղվի Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) պատժամիջոցներից՝ չինական տարածքային ջրերի օգտագործման օգնությամբ։
Նախօրեին Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի փոխտնօրեն Կիմ Յո Չժոնը հայտարարել էր, որ ոչ ոք իրավունք չունի քննադատել Հյուսիսային Կորեային նոր տեսակի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արձակելու համար։





























